Թրամփը հայտարարել է, որ նախագահ է ընտրվել
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ նախագահ։
Այդ մասին նա հայտարարել է աջակիցների առջեւ ունեցած ելույթում։
Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։
«Սա քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը երբևէ չի տեսել», - ասել է նա։
Իր ելույթում Թրամփը նշել է, որ հաղթել է առնվազն երեք տատանվող նահանգներում՝ Արիզոնա, Միչիգան, Նևադա, ինչպես նաև Ալյասկա։ Նա նաեւ ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը ստացել է Սենատում տեղերի մեծամասնությունը։
«Մենք կնպաստենք մեր երկրի առողջացմանը։ Մեր երկիրը օգնության կարիք ունի: Մենք մեր սահմանների խնդիրն ենք լուծելու, այլ խնդիրներ ենք լուծելու... Ամերիկան մեզ աննախադեպ ու հզոր մանդատ է տվել»,- եզրափակել է ԱՄՆ-ի նախկին նախագահը:
Կարծիքներ