Ռուսաստանն առավելություն ունի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է հակահարձակման։
«Չնայած այն հանգամանքին, որ մեր բանակը չի ստացել այն սպառազինությունը, ինչի մասին հույս ուներ, մենք այլևս չենք կարող սպասել», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ թեև Ուկրաինան կցանկանար ունենալ հակահարձակման լրացուցիչ ռեսուրսներ, սակայն չի կարող տևաբար՝ երկար ամիսներ սպասել։
«Ես հստակ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի և ինչ գին մենք կվճարենք», - ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ռուսաստանն առավելություն ունի օդում, իսկ օդանավերից պաշտպանության բացակայությունը կարող է հանգեցնել մեծ կորուստների հակահարձակման ժամանակ։
Ուկրաինայի ղեկավարը նաև ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ են լրացուցիչ Patriot համալիրներ՝ ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ առաջնագծում գտնվող զինվորներին պաշտպանելու համար։
Կարծիքներ