Հարբած դեռահասները ծեծի են ենթարկել ոստիկաններին ուկրաինական Խարկով քաղաքում

Հարբած դեռահասները ծեծի են ենթարկել ոստիկաններին ուկրաինական Խարկով քաղաքում

Ուկրաինայի Խարկով քաղաքում հարված դեռահասները ծեծի են ենթարկել պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Այս մասին հայտնում է «АТН 17»-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեղատան պահակը թույլ չի տվել աչքի ընկնող վարքագծով դեռահասներին մուտք գործել դեղատուն։ Դրանից հետո դեռահասները սկսել են անհանգստացնել անցորդներին։ Նրանցից մեկն էլ ոստիկանություն է կանչել։ Արդյունքում սկսվել է ծեծկռտուք եւ մեկ իրավապահ ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ երկրորդը՝ ստացել է ուղեղի ցնցում։