Ամեն ինչ այլ է՝ մայրաքաղաքը, գյուղերը, մարդիկ

Ամեն ինչ այլ է՝ մայրաքաղաքը, գյուղերը, մարդիկ

ԱԺ Իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը գրել է՝

Արցախի Հանրապետություն ժամանելու առաջին իսկ պահից պատկերը առավել քան պարզ դարձավ։

Ամեն ինչ այլ է՝ մայրաքաղաքը, գյուղերը, մարդիկ։
Այստեղ այլ է իրականությունը՝ անկանխատեսելի, այլ են մարդկանց արժեքները և աղոթքները։

Մինչդեռ չեն փոխվում հավատի զգացումը ու մարտական ոգին՝ օրեցօր դառնալով ավելի ուժգին։

Արցախյան կարևորագույն դրվագները կիսում եմ տեղի մեր հայրենակիցների հետ.

Ղահրավ գյուղի այս տունը կանգուն է ՝ ի պատասխան արկերի հարվածների, իսկ բնակիչները չեն լքում հայրենի տունը, հողը... սպասում են հաղթանակի լուրին։

Պայքարը թեժ է.
սակայն, վստահեցնում եմ հակառակորդի ցանկացած հարված ստանում է արժանի պատասխան մեր քաջարի եղբայրների կողմից։

Ուստի, սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամն է լինել միասնական և կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը՝ դեպի հաղթանակ։

Անպայման #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ