Դիսբալանսը պետք է շտկվի․ Արսեն Թորոսյանը՝ առողջապահությանը հատկացված բյուջեի մասին

Դիսբալանսը պետք է շտկվի․ Արսեն Թորոսյանը՝  առողջապահությանը հատկացված բյուջեի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Տեղեկատվության համար ասեմ, որ Բելառուսը առողջապահության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 4,1%-ը, իսկ Հայաստանը՝ 1,4%-ը։ ՀՆԱ ծախսման նվազագույն 4% շեմը Բելառուսում ամրագրված է օրենքով։ Այս դիսբալանսը պետք է շտկվի թե՛ բյուջետային հատկացումների աճի, թե՛ համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման միջոցով։

Նշեմ նաև, որ Հեպատիտ Ց-ի բուժման պետական ծրագիրը նույնպես 2019թ․ մեր առաջնահերթություններից է լինելու»։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով Բելառուս մեկնել։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։