Արայիկ Հարությունյանը՝ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսի՝ աշխատանքի ընդունվելու մասին

Արայիկ Հարությունյանը՝ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսի՝ աշխատանքի ընդունվելու մասին

«Դա մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոց է, և այնտեղ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք սրտի, մինչև հիմա չեն կարգավորվում։ Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել։ Պետք է փորձենք վերականգնել աշակերտների իրավունքը, բայց այդ հարցում նաև պետք է ծնողները աջակցեն մեզ, և կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը իրենք ընտրել են․ չեն գնա դպրոց, մինչև որ տնօրենը չհեռանա, ճիշտ չէ։ Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց վերջնագրերով և իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ խոսելով՝ ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։  

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «խնամի-ծանոթ-բարեկամ » սկզբունքով աշխատանքի տեղավորելու դեպքերին՝ նկատի ունենալով, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել, որ իր մորաքրոջ հարսը նշանակվել է փոխտնօրեն, Հարությունյանը պատասխանեց․

«Նման բան չկա, ինչ ուսմասվար, ժողովուրդ ջան։ Չի եղել, էնտեղ որևէ ուսմասվար չի նշանակվել, չկա նման բան։ Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց որևէ նշանակում չի եղել»։