Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը…

Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը…

««Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գրել է.

«Գնաց Վանոն` երրորդ Հանրապետության մեծ խոհափիլիսոփան և պետական գործիչը...

«...Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը…

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս…»» :