Հրաժարական է տվել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը

Հրաժարական է տվել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը

Հրաժարական է տվել ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վես Միթչելը։ Այս մասին հայտնում է VOA-ն։ Ըստ հրապարակման, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Միթչելի հրաժարականի մասին նամակը ստացել է հունվարի 4-ին։ Նա պաշտոնից կհեռանա փետրվարի 15-ին։

Ըստ հաղորդման, հրաժարականի համար հիմք են հանդիսացել, ընտանեկան հարցերը։ Հիշեցնենք, որ Վես Միթչելն այդ պաշտոնին նշանակվել էր 2017-ին, իսկ մինչ այդ ղեկավարել է իր իսկ հիմնադրած Center for European Policy Analysis-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության օրերին Վես Միթչելը հեռախոսազրույց է ունեցել այն ժամանակ դեռ հեղափոխական շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելով հայաստանյան ընթացիկ զարգացումները։