Արարատ Միրզոյանը՝ Զանգեզուրի միջանցքի մասին

Արարատ Միրզոյանը՝ Զանգեզուրի միջանցքի մասին

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին այն, ինչ կա, բավականին թափանցիկ և հրապարակային է։ Կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։ Թերևս մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Իրականում Զանգեզուրի միջանցքն այն տրամաբանությամբ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»,- հավելեց Միրզոյանը։