Արման Մարալչյանը նշանակվել է սահմանապահ զորքերի հրամանատար

Արման Մարալչյանը նշանակվել է սահմանապահ զորքերի հրամանատար

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից։