«Ստեփանակերտի ուղղությամբ կրակում են». Դավիթ Բաբայանը՝ Արցախում իրավիճակի մասին
Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս տեղեկությունը քիչ առաջ ստացանք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ Թե ինչն է պատճառը, նա չգիտեր։ «Խփում են Ստեփանակերտի վրա։ Թուրք է, հարձակվել է, թուրքը ինչ պետք է անի, խփում է ամեն տեղից», - ասաց նա, սակայն չկարողացավ շարունակել զրույցը, քանի որ գտնվում էր փողոցում։
Առավոտից Արցախում լարված իրավիճակ էր։ Թշնամին հրետակոծում է Ասկերանի դիրքերը և Ստեփանակերտը։
Կարծիքներ