Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների մասին տեղեկություն տարածողը ձերբակալվել է

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների մասին տեղեկություն տարածողը ձերբակալվել է

Սոցիալական ցանցի օգտատեր Էլմիրա Մամեդովան ձերբակալվել է՝ կորոնավիրուսով վարակվածների մասին արգելված տեղեկատվություն տարածելու մեղադրանքով: Մամեդովան հայտնել էր, որ Շամքորի շրջանում համաճարակային վիճակ է, Վրաստանի Մառնեուլի շրջանից յոթ վարակակիրներ տեղափոխվել են Շամքոր եւ վարակել իրենց բարեկամներին, վերջիններս էլ՝ մերձավոր շրջապատի անձանց: Ուշագրավ է, որ Ադրբեջանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հերքել Մամեդովայի տարածած տեղեկատվությունը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե կեղծ, այլ արգելված լուր տարածելու հոդվածով, որն, ի դեպ, քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններից եւ լրացումներից հետո է ուժի մեջ մտել եւ փաստացի գրաքննությունն է սահմանում: