Հովհաննես Շահինյանի տան խուզարկությունը ոչ օրինաչափ է ճանաչվել․ նա դեռեւս գործից տեղյակ չէ

Հովհաննես Շահինյանի տան խուզարկությունը ոչ օրինաչափ է ճանաչվել․ նա դեռեւս գործից տեղյակ չէ

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի համար դեռեւս հայտնի չէ՝ իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում այդ մասին ասաց նա՝ նշելով, որ փետրվարի 20-ին եղել է խուզարկություն իր տանը, որից հետո հրավիրվել է Երեւան քաղաքի քննչական վարչություն․ «Ինձ առաջարկվել է բացատրություն կամ չտալ, փաստաբանի հետ խորհրդակցելով որոշել ենք չտալ բացատրություն, քանի որ չգիտեինք՝ ինչի մասին պետք է տանք։ Խուզարկության հիմքին, երբ ծանոթացել եմ, դա ինձ համար անհասկանալի, անծանոթ էր»։

Նա նշեց, որ խուզարկության որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան․ «Վերաքննիչում դատարանը բավարարել է իմ բողոքը՝ արձանագրելով, որ խուզարկությունը եղել է ոչ օրինաչափ, ոչ հիմնավոր․․․․ Խնդիրը նա է, որ ես չգիտեմ՝ ինչի մասին է, որ իմանամ, պատրաստ եմ բացատրություն էլ տալու, ես չեմ հասկանում՝ թեման ինչին է վերաբերում։ Նույնատիպ մի բան էր, երբ ինձ ՀՔԾ էին կանչում՝ «Մարտի 1»-ով»։

Փետրվարից հետո այդ գործով այլ քննչական գործողություններ չեն կատարվել, ինչպես մեր զրուցակիցը նշեց՝ չի կարող ասել, թե ում գործով էլ ովքեր են անցնում․ «Խուզարկությունից մի քանի անգամ ես տարբեր երկրներում եմ եղել, միայն խուզարկության հաջորդ օրը բացատրության հետ կապված է եղել, դրանով սահմանափակվել է մինչեւ այս պահը։ Ոչ զանգ եմ ստացել, որ ծանուցում»։

Նշենք՝ ավելի վաղ Հովհաննես Շիրինյանն ասել էր, որ որ իրեն առաջադրված մեղադրանքը կաշառքի օժանդակություն է: Ըստ նրա՝ հոդվածն ունի 15 տարվա վաղեմության ժամկետ, մինչդեռ ակտում նշված իրադարձություններից անցել է 13 տարի: