WhatsApp-ը կպայքարի հաղորդագրությունների մասսայական տարածման դեմ 

WhatsApp-ը կպայքարի հաղորդագրությունների մասսայական տարածման դեմ 

WhatsApp ծանր դատական գործերով սպառնացել է այն օգտատերերին, որոնք կխախտեն օգտագործման կանոնները։ Այս մասին տեղեկացնում է մեսենջերի ղեկավարությունը։ Այս տարվա դեկտեմբերից կարգազանցների հանդեպ մեսենջերը կսկսի դատական գործեր հարուցելու հայցեր ներկայացնել։ Կանոնների խախտման մեջ մտնում է նաեւ մեսենջերի ավտոմատացումը, հաղորդագրությունների զանգվածային տարածումը, ինչպես նաեւ ծրագիրը անձնական շահերի համար ծառայեցումը։

WhatsApp-ի ղեկավարությունը տարածած հայտարարության մեջ նշել է, որ մտադիր է հավաքել ապացույցներ կարգազանցության դեպքերի հետ կապված, ոչ միայն սեփական հարթակի շրջանակներում։ Միաժամանակ նաեւ կարգազանցների հանդեպ կկիրառվեն նաեւ պայքարի տեխնիկական միջոցները։