Մահացածներին մի բեր, որ քեզ ձայն տան

Մահացածներին մի բեր, որ քեզ ձայն տան

Նկարիչների միության համագումարը շարունակվում է, նախագահ Կարեն Աղամյանի զեկույցից հետո այս պահին հնչում են ելույթներ։

Քանադակագործ, իրավաբան Վահան Գալստյանն օրինակ իր խոսքում ընդգծեց․ «Շարքային օրինախախտ է Կարեն Աղամյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռ 2017թ-ի դեկտեմբերին, այս ընթացքում նա ապօրինի է ղեկեվարել միությունը եւ նրա բոլոր քայլերը եղել են ապօրինի»,-ասաց նա ու հավելեց, որ դրանով էր պայմանավորված իրենց՝ մի խումբ նկարիչների բողոքի ակցիաները, որ նախաձեռնեցին 2018թ-ի ամռանը։ 

Գեղանկարիչ Գագիկ Աբրահամյանն էլ իր ելույթում դիմեց Աղամյանին․ «Ամոթ է, Աղամյան Կարեն, մահացածներին մի հանի բեր, որ քեզ ձայն տան։ Բոլորը գիտեն թե ոնց եւ ում միջոցով են վաճառվել միության սեփականությունները։ 20 տարի բան չես արել ու հիմա եկել ուզում ես նորից ընտրվե՞լ։ Կուշտ ենք արդեն»։