Միասին՝ դեպի Բաղրամյան 26 (ֆոտոշարք)

Միասին՝ դեպի Բաղրամյան 26 (ֆոտոշարք)

Երևանում փակ նիստից հետո մեկնարկել է արդեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով բաց նիստը, որին որպես դիտորդ մասնակցում են Իրանի և Մոլդովայի նախագահները, Սինգապուրի  վարչապետը։ Նրանք ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ միասին համատեղ լուսանկարվեցին ԵԱՏՄ ստենդի մոտ, ապա մտան շենք՝ մասնակցելու նիստին։

Լուսանկարներից երևում է, որ շենք մտնելիս իրար հետ ակտիվ զրուցում են ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։