Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար.

Պետական մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար.

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:

Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»