«Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ. ՄԻՊ

«Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ. ՄԻՊ

«ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝

Սկսել եմ սեփական նախաձեռնությամբ քննարկում, իմ հանձնարարությամբ՝ իրականացվել է այց «Արմավիր» ՔԿՀ։

Այս պահին հարկ եմ համարում նշել, որ առնվազն 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է, որ դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելման ուղղությամբ համակարգային առումով բավարար աշխատանքներ առհասարակ չեն տարվում:

Ամեն ինչ ավարտվում է դեպքից դեպք քննություն տանելով ու վերջ։

Իրականում, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ։ Օրինակ՝ պետք է իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները, իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ և այլն:

Այս ամենի մասին կոնկրետ առաջարկներով խոսվում է իմ զեկույցներում։

Այս դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում»։