«Հրապարակ»․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը կրկին քաշքշուկի մեջ է ընկել

«Հրապարակ»․ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը կրկին քաշքշուկի մեջ է ընկել

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել՝ ԲԿ-ին կից տներից մեկի սեփականատերը բողոք է գրել ոստիկանություն` ԲԿ-ին նվիրած համակարգիչների` հիվանդանոցի գազի գծից օգտվելու մասին:

Վերջերս էլ հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել` Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է` ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, եւ պահանջել է Սուսաննա Սիմոնյանին՝ ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում` նարկոտիկների:

Սիմոնյանը դիմել է իրավապահներին: Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսել, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»: