Իմ Քայլը «վեթինգի»  նախագիծ է մշակում

Իմ Քայլը «վեթինգի»  նախագիծ է մշակում

Իմ Քայլը խմբակցությունը այսօր մոտ չորս ժամ խմբակցության նիստ անցկացրեց, նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ իշխող խմբակցությունը նախաձեռնում է «վեթինգի» մասին նախագիծ, թե ինչ գործիքակազմ է այն ունենալու եւ այլ մանրամասներ Մակունցը չհայտնեց։

Տեղեկացրեց նաեւ, որ ձեւավորվելու է երկու Քննիչ հանձնաժողովը՝ ապրիլյան պատերազմի եւ ջրօգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը, որի առաջին դրույթը վեթինգն է․«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: