Զարուհի Փոստանջյանը դատարանում կպաշտպանի Պավլիկ Մանուկյանին

Զարուհի Փոստանջյանը դատարանում կպաշտպանի Պավլիկ Մանուկյանին

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստին այսօր խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը նշեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերի պաշտպանությամբ զբաղվի Զարուհի Փոստանջյանը։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Փոստանջյանին հրավիրեց դատական նիստերի դահլիճ։ Սակայն պարզվեց, որ իր մոտ չէ փաստաբանական արտոնագիրը։

Նրան պաշտպան կներգրավվեն հաջորդ նիստին։