Նախարարը՝ տելեգրամյան հրապարակումների մասին

Նախարարը՝ տելեգրամյան հրապարակումների մասին

«Դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն:Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»,- ասել է նա: