Ձմերուկը՝ արյան ճնշման իջեցման բնական միջոց

Ձմերուկը՝ արյան ճնշման իջեցման բնական միջոց

ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար հայտնաբերել են նոր միջոց  ճնշումը իջեցնելու։ Խոսքը, ընդ որում, ոչ թե պրեպարատների մասին է, այլ բնական միջոցի, ավելի կոնկրետ՝ ձմերուկի օգտագործման։

Медикфорум-ի փոխանցմամբ, ձմերուկի մեջ պարունակվում է L-ցիտրուլին եւ L-արգինին տեսակի ամինաթթուներ, որոնք լայնացնում են արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը։ Այդ կերպ արդեն առանց պրեպարատների, նվազեցվում է նաեւ սրտի վրա եղած ծանրաբեռնվածությունը։