Շնորհակալություն, ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

Շնորհակալություն, ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար

Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, 

Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։ 

Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։ 

Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։ 

Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։ 

Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան: