Դեռահասները սկսել են հետաքրքրվել նեոնացիստական շարժումներով

Դեռահասները սկսել են հետաքրքրվել նեոնացիստական շարժումներով

Բրիտանացի դեռահասները ակտիվորեն ներգրավվում են տարբեր նեոնացիստական խմբակցների եւ շարժումների մեջ։ Այս մասին ահազանգում է The Independent պարբերականը վկայակոչելով Hope not Hate կազմակերպության հրապարակած ուսումնասիրությունների արդյունքները։

Նշենք, որ այս ոչ-կառավարական կազմակերպությունը զբաղվում է ծայրահեղական տրամադրությունների հակազդմամբ։ Ըստ այդ ուսումնասիրությունների, հիմնականում 13 տարեկանից սկսած դեռահասները հավաքագրվում են համացանցի միջոցով՝ նույնիսկ հստակ էլ չպատկերացնելով, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ նեոնացիստական խմբակներն ու շարժումները։

Ուսումնասիրության մեջ նաեւ նշվում է, որ այդ շարժումների եւ խմբակների գաղափարախոսությունները շատ ավելի դաժան եւ խիստ են հիմա, քան եղել են նախկինում։

Հավաքագրման թիրախ են հատկապես «դարկնետ»-ի եւ «բազմոցային երազանքների» սիրահարները, ովքեր ցանկանում են, որ իրենցից վախենան եւ իրենց հարգեն։ Նախկինում նեոնացիստների թիրախում ֆուտբոլային խուլիգաններն էին։ Մասնագետները այս հերթական «տարվածությունը» մտահոգիչ են համարում, քանի որ նմանություններ են տեսնում Սիրիա գնացած եւ ԻՊ շարքերն անցած դեռահասների վարքագծի եւ նեոնացիստական հովեր ունեցող դեռահասների միջեւ։