Ես Ռոբերտ Քոչարյանն եմ. երկրորդ նախագահի աջակիցների բողոքի ակցիան շարունակվում է (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նրա ազատության համար։ Այժմ մի խումբ ցուցարարներ գլխավոր դատախազության շենքի դիմաց են, իսկ գլխավոր մուտքը պահպանում են ոստիկանները։

Ցուցարարների ձեռքին կա «Քաբանտարկյալ #1» գրությամբ պաստառներ, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի լուսանկարներով պաստառներ։

Բարձրախոսով ելույթ ունեցող Արմեն Մինասյանը նշեց` ինքն այս պահին ռեսուրս չունի գյուղերը մոբիլիզացնելու, սակայն այնտեղ էլ աջակիցներ կան։ Այնուհետև հավաքված քաղաքացիները վանկարկեցին «Ես Ռոբերտ Քոչարյան եմ»։ Մինասյանը իր խոսքում նաեւ նշեց. «Քոչարյանը լինի դրսում, թե ներսում, Քոչարյանը կա»։ Բողոքի ակցիան շարունակվում է։