Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․

 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․
 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․
 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․
 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․
 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․
 Ստյոպա, հիմա կասե՞ս աղջնակին  խեղդողը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում 16-ամյա աղջնակին խեղդած Ռաֆայել Սուքիասյանի լուսանկարն է հրապարակել, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնում ՀՀԿ-ից։ Լուսանկարին կից գրել է՝ «պահպանողական» մանկասպանը։ Ասելիքն այն է, որ 16-ամյա աղջկան խեղդողը հանրապետական կուսակցությունից է եղել։

Չմոռանանք, որ Ստյոպա Սաֆարյանը երեկվա Ստյոպան չէ, որ կարող է գրել՝ ինչ ուզի, հայհոյել՝ ինչպես ուզի։  Նման ծառայությունների դիմաց  նա արդեն արժանացել է  հանրային խորհրդի նախագահի պաշտոնի,  հասարակական տարբեր շերտերի հետ հաշտ ու համերաշխ աշխատելու պարտականություն է ստանձնել։ Թե որքանով է իրեն պատշաճ, որ հասարակության տարբեր շերտերի մեջ պառակտում մտցնի, ատելության թույն «ցփնի» քաղաքական որոշակի շրջանակի հանդեպ, միայն ինքը կարող է բացատրել։ Բայց որ նա պարտավոր է մի բան գրելուց առաջ բոլոր արգումենտները հաշվի առնել, որպես մարդ, հանրային խորհրդի նախագահի նշաձողը նրա համար չէ, պարտադիր է։

Ստյոպայի հետ փորձենք համաձայնել․ ընդունենք, որ Ռաֆայել Սուքիասյանը «պահպանողական» մանկասպան է՝ ՀՀԿ-ից։ Ասենք թե ՀՀԿ-ն ժամանակին նրան մի գործ է տվել, «գլուխը պահելու համար»՝ Գյումրիի գրասենյակում՝ օպերատոր, ոչ պատասխանատու մի գործ,  որ այդ տղան "գլուխը պահի"։  Իշխանափոխությունից հետո ինչպե՞ս  այդ տղան դարձավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական անվտանգության փորձագետ։ Նույն հարցը կարելի է նաև Ստյոպային տալ՝ ինչպե՞ս հաջողվեց իշխանափոխությունից հետո դառնալ հանրային խորհրդի նախագահ։ Մի պատասխան ունի՝ հայհոյելով, սևացնելով, ոտքի տակ տալով նախկիններին, թքելով այն ջրի մեջ, որից տարիներ շարունակ ջուր է խմել՝ ձևացնելով իրեն «հեղափոխական»։

Աղջնակին խեղդողը իշխանափոխությունից հետո սկսեց նորերին դուր գալ, որովհետև նախկիններին հայհոյում էր, գործ էր անում նրանց դեմ՝ տարբեր մեթոդներով։ Նույն բանը անում էր նաև Ստյոպա Սաֆարյանը՝ բացել էր հայհոյանքի հրաբուխը։ Հիմա ուզում եմ ներկայացնել այդ տղայի ֆեյսբուքյան էջից նրա  հայհոյանքները, որը տեղադրված է սլայդում՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի  հասցեին և հարցնել հանրային խորհրդի նախագահին՝ սրա համա՞ր էր Ռաֆայել Սուքիասյանը գործ ստացել։ Նաև հարցնել՝ Ստյոպա, հիմա կասե՞ս մանկասպանը ում կողմից է՝ ՀՀԿ-ի՞, թե․․․ Հանրային խորհրդի նախագահ նշանակել մի մարդու, որ հանրության պառակտմամբ, շերտավորմամբ է զբաղված, այն աստիճան, որ 16-ամյա աղջկա սպանությունն էլ է քաղաքականացնում, կուսակցականացնում, դա արդեն չափից դուրս է։

Այդքանով հանդերձ ես Ստյոպա Սաֆարյանին պատասխանում եմ իր իսկ նետած զենքով։ Նրան այլ զենք չի օգնի՝ ուշքի գալու։

 

Ռաֆայել Սուքիասյան

July 1, 2018 ·

Drugnerocs ov vor XERJIK SARGSYANi cnund@ chnorhavkrele, xndrum em jnjveq drugnerics.

 

Մնացածը՝ սլայդում։ Դիտեք ու կրկին կարդացեք Հանրային խորհրդի նախագահի գրառումը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: