Հայտարարել է, որ թույլ չի տա Պուտինին իրենցից «խլել Չեխովին»

Հայտարարել է, որ թույլ չի տա Պուտինին իրենցից «խլել Չեխովին»

Գերմանիայի մշակույթի հարցերով պետնախարար Կլաուդիա Ռոթը խոստացել է «թույլ չտալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեզանից խլել Չեխովին», եւ միաժամանակ դեմ արտահայտվել Արևմուտքում ռուսական մշակույթի արգելքին։

«Իմ կարծիքով բոլորովին սխալ է այն ամենի բոյկոտը, որը ռուսական մշակույթի մաս է կազմում: Վերջերս Հյուսիսային Ռեյնի բուրգոմիստրը արգելեց Վեստֆալիայի երիտասարդական նվագախմբին նվագել Չայկովսկիի: Հանրային քննարկում եղավ, հետո ամեն դեպքում նրանց թույլ տվեցին նվագել: Բայց, վեճերը դեռ շարունակվում են»,- ասել է նա Augsburger Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, մեծ անորոշություն կա, թե ինչպես կարելի է վերաբերվել ռուսական մշակույթին: Նա կարծում է, որ բոյկոտը «միանգամայն սխալ է, քանի որ հաճախ ռուս արվեստագետները փորձում են փրկել ազատության վերջին տարածքները»։