Ըստ շրջանառվող լուրերի, կստորագրվի երկու փաստաթուղթ. Ասկերանի նախկին ղեկավար

Ըստ շրջանառվող լուրերի, կստորագրվի երկու փաստաթուղթ. Ասկերանի նախկին ղեկավար

Ասկերանի վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հաղորդագրություններ առ այն, որ նոյեմբերին նախատեսված են Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումներ, «ինչ-որ» փաստաթղթերի ստորագրմամբ…

Ըստ շրջանառվող լուրերի, կստորագրվի երկու փաստաթուղթ։
Իմ ներքին համոզմամբ, իրագործվելու է կապիտուլյացիայի երկրորդ՝ վճռական փուլը, անհասկանալի ձևակերպումներով շղարշված…

1. Երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման,

2. Կոմունիկացիաների, այսպես կոչված «միջանցքի» բացման («միջանցք»-ի փոխարեն կօգտագործվի ուրիշ եզրույթ, բայց, ինչպես ասում են, դրանով ոչինչ չի փոխվի)։

Երևի ինչ-որ փաստաթուղթ էլ գերիների վերաբերյալ կստորագրվի։

Առաջին կետը լրիվությամբ կապված է Արցախի հետագա ճակատագրի, ասել է թե՝ ֆիզիկական գոյատևման հետ։

Ստորագրելով տվյալ փաստաթուղթը, երկուստեք ճանաչում են միմիյանց տարածքային ամբողջականությունը, Արցախին և արցախցուն թողնելով բախտի քմահաճույքին, ավելի ստույգ, գիշատիչների՝ թուրքական յաթաղանի դատաստանին։

Հօդս կցնդեն Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված վերջին տասնամյակների համազգային ջանքերը։
Իսկ հազարավոր քաջորդիների թափած արյու՞նը…

Փաստորեն, դե-յուրե ՀՀ-ն կդադարի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի՝ իր առաքելությունից։

Եթե իրադարձությունները զարգանան վերոգրյալ սցենարով, ապա ՀՀ իշխանությունները վերջնականապես «ձեռքերը կլվան» Արցախից… իսկ հետպատերազմյան իրադարձությունները վկայում են.

1. ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարատեսակ, անհասկանալի քայլեր

2. Պաշտոնյաների՝ դեպի Արցախ մուտք գործելու «տաբու»-ն3. Միջազգային, ներքին հարթակներում «Արցախ» եզրույթից հրաժարվելը

4. Հադրութի, Շուշիի հետ կապված՝ օկուպացման կամ դեօկուպացման մասին որևէ հիշատակման իսպառ բացակայում

5. Անձնագրերի մասով վերջին զարգացումները. հանկարծ հիշեցին, որ անձնագիրը «ծերացել» է, և հայտարարեցին անձնագրի նոր դիզայնի մրցույթ, վավերականության կրճատում, մինչև 2(!) տարի, փոփոխություններ ծննդավայրի հետ կապված և այլն, և այլն..
Տպավորություն է, կարծես ալիևին ուզում են ասել, եղբայր, բա շուտ սկսեիր էլի էտ պատերազմը, շուտ էլ կպրծնեիր… մենք էլ մեր հարաբերությունները «վախտին» կկարգավորեինք, և ուս-ուսի տված առուխ-փառուխ, ջան-ղուրբանով, խաղաղ կգոյատևեինք…վաա, պրծանք, վերջապես էս Ղարաբաղից։

Նման իրավիճակում, իմ կարծիքով, արցախահայությանը ոչինչ չի մնում, քան շուտափույթ նախապատրաստվել համաարցախյան հանրաքվեի՝

Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու ակնկալիքով (Ղրիմի օրինակով), ինչը, ի թիվս բազմաթիվ հարցերի, նախ՝

1. Կկասեցնի Արցախի հայաթափումը, կկանխի հետագա էթնիկ զտումները, արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված թուրք-ազերական ծրագրերը

2. Կլեգիտիմացնի ռուսաստանի ԱՆԺԱՄԿԵՏ ներկայությունը տարածաշրջանում, լուծելով մի շարք աշխարհաքաղաքական խնդիրներ, այդ թվում՝ հանդիսանալով ինչպես արցախահայության անվտանգության, խաղաղ գոյատևման երաշխավոր, այնպես էլ զսպող գործոն թյուրքական աշխարհի՝ մեծ Թուրանի ձևավորման ճանապարհին։

Հ.Գ. Զգայուն, կնճռոտ, ԾԱՆՐ թեմաներ եմ շոշափում, սակայն պիտի արտահայտվեի։

Սրտի կսկիծով ինքս ինձ ստիպեցի արտահայտվել։

Նման զարգացումների դեպքում նշածս իրադարձություններն անխուսափելի են։

Եւ ՎԱՂ, թե ՈւՇ, կյանքի կկոչվեն։

Ըստ իս՝ ինչքան շուտ, այնքան լավ բոլորիս համար…

Խորապես համոզված եմ, որ հայ ժողովրդի»: