Լրտեսական նոր սկանդալ ռուս-ամերիկյան հարաբերություններում

Լրտեսական նոր սկանդալ ռուս-ամերիկյան հարաբերություններում

Օլեգ Սմոլենկովը, ում լրատվամիջոցները անվանում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հավանական գործակալ, երբեք չի պաշտոնավարել ՌԴ նախագահի գործերի կառավարչությունում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի գործերի կառավարչի խոսնակ Ելենա Կռիլովան։ Նշենք, որ մամուլում լուրեր են պտտվում առ այն, որ Սմոլենկովը ամենայն հավանականությամբ 2017 թվականին համագործակցել է Կրեմլի հետ։ CNN-ը նախօրեին հաղորդել էր, որ ամերիկյան հետախուզությունը դուրս է բերել Ռուսաստանից 2017 թվականին դեռ, այդ երկրում ունեցած իր արժեքավոր գործակալներից մեկին, ով համարվում էր ռուսական կառավարության մեջ եղած ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ The New York Times-ն էլ գրում է, որ այդ գործակալը հանդիսացել է ազդեցիկ պաշտոնյա եւ ունեցել է հասանելիություն Կրեմլում։ Ուշագրավ է այն, որ ԿՀՎ բրիտանական ներկայացուցիչ Բրամելը հայտարարել է, հրապարակված տեղեկատվությունը մոլորություն է եւ չի համապատասխանում իրականությանը։