Պակիստանում արքայազն Վիլյամին եւ Քեյթ Միդլթոնին կհսկի հազար ոստիկան

Պակիստանում արքայազն Վիլյամին եւ Քեյթ Միդլթոնին կհսկի հազար ոստիկան

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 14-ին մեկնարկել է արքայազն Վիլյամի եւ Քեյթ Միդլթոնի այցը Պակիստան։ Ըստ Express-ի փոխանցման, այցը կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը։ Այն բնութագրվում է բարդ ճամփորդություն, հաշվի առնելով լոգիստիկ դժվարություններն ու անվտանգության հետ կապված խնդիրները։ Արքայական զույգին կհսկի հազար բրիտանացի ոստիկան։ Վերջին տասներեք տարվա մեջ սա առաջին անգամն էր, որ բրիտանական կառավարող թագավորական տան ներկայացուցիչը ոտք է դնում Պակիստան։ Արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը պատրաստվում են հանդիպել մեծ թվով սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, ներառյալ կառավարության անդամների, բնապահպանների գործարարների, երեխաների, մշակույթի եւ սպորտի անվանի գործիչների եւ այլն։