Լավրովը կարծում է՝ Արեւմուտքը պատրաստ չէ միջազգային սպառնալիքների հետ երկխոսությանը

Լավրովը կարծում է՝ Արեւմուտքը պատրաստ չէ միջազգային սպառնալիքների հետ երկխոսությանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը պատրաստ չէ միջազգային երկխոսությանը այն սպառնալիքների հետ կապված, որոնք ունեն վերսահմանային նշանակություն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Մի շարք արեւմտյան պետություններ՝ ԱՄՆ գլխավորությամբ, չեն ցուցաբերում պատրաստակամություն հաստատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն՝ միջազգային հարաբերությունների այլ մասնակիցների հետ»,- հայտարարել է նախարար Լավրովը։ Նա նաեւ ասել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ ժամանակակից սպառնալիցնքերի մեծ մասը ձեռք են բերել միջազգային բնույթ եւ վերջիններիս դիմագրավումը կարելի է համագործակցելով միմյանց հետ։ Սրա փոխարեն, ըստ Լավրովի, Արեւմուտքը շարունակում է կուտակել առճակատում՝ ամբողջ աշխարհում։