Ռուս զինվորականները ախտահանել են եւս չորս իտալական բուժառողջարան

Ռուս զինվորականները ախտահանել են եւս չորս իտալական բուժառողջարան

Ռուս զինվորական մասնագետները, ովքեր ժամանել են Իտալիա՝ տեղի մասնագետներին օգնելու՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, ախտահանել են եւս չորս բուժառողջարանային հաստատություն Լոմբարդիայում։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Առողջարանները գտնվում են Վիլլա Դ՛Ադդա, Սան-Պելեգրիմո-Տերմե, Վիլլա-Դ՛Ալմե եւ Ձյոնո քաղաքներում։ Ավելի վաղ ախտահանում էր իրականացվել եւս 20 նմանատիպ հաստատությունում։