Տիկին Գայանեն առաջին կին քաղբանտարկյալն է «նոր Հայաստանում»

Տիկին Գայանեն առաջին կին քաղբանտարկյալն է «նոր Հայաստանում»

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդու իրավունքների, կանանց իրավահավասարության, ԼԳԲՏ համայքնի, աղանդավորների, ամեն ծառ ու թփի համար օրնիբուն կուրծք ծեծողները, սութի ֆեմինիստկեքը, քվազիրավապաշտպաններն ու դրանց պես զանազան մանրումիջին բաները, ՀԿ֊ները բան չունե՞ն բա ասելու էս ակնհայտ, աչք ծակող խայտառակության ֊ քաղաքական հետապնդման առթիվ, ՄԻՊ֊ը, գլխավոր դատախազը չե՞ն տեսնում, որ ստեղ բավարար չէ` անձի առևանգման հիմնավոր կասկած չկա, կալանքի հիմքերն էլ իսպառ են բացակայում ...

Երկիրը վխտում ա հանցավորության մեջ` սկսած թմրավաճառությունից մինչև քրեական օրենսգրքի յուրաքանչյուր հոդված, բայց սրանք լուռ, ոչ մի նիկոլականի հանդեպ կալանք չի կիրառվում, ուզում ա վրաերթ անի, ուզում ա Կենտրոնում մարդ գյուլլի, ուզում ա կոռուպցիայի ցեխ դնի, վերջապես հո՞ ադրբեջանցի զինվոր չի գերեվարվել, որ դոշ տան, իրավունք պաշտպանեն կամ հո հականիկոլական մեկը չի, որ դատարան շրջափակեն, գնդակահարություն պահանջեն, պարզապես Եռաբլուրում հանգրվանածի մորն են իրավաբարոյական խայտառակ հիմնազուրկ կերպով կալանավորել, ինչ է եղել որ, ինչի՞ պիտի գործեն ... Սրանք մեղավոր չեն, սրանց մերերն են մեղավոր։
Իսկ տիկին Գայանեն, որքան էլ որ սարսափելի ու ողբալի է, քաղբանտարկյալ է, առաջին կին քաղբանտարկյալն «արդարադատության բաստիոն Նոր Հայաստանում»։

Մարդ չգիտի Կոռնիձորով հուսադրվի, թե Շենգավիթի դատարանով հուսալքվի, նահատակված Ժորայի մահը փորձի իմաստավորել, թե դատավոր Ժորայի կյանքով իմաստալքվել, չէ՜, էս ամենի լուծումը մեկն է` նախևառաջ
#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Հ.Գ. Նապոլեոնը հաղթեց բոլոր ճակատներում, հետևապես կայսրության անկումն անխուսափելի էր։ Նույն անալոգիայով Նիկոլը հաղթահարեց անբարոյականության բոլոր բարձունքները, հուսամ` քաղաքականապես սատկելը երկար չի սպասեցնի։