Հայաստանյան պարզմիտ քաղաքական միտքը խուսափում է այս հարցից

Դավիթ Խաժակյանի գրառումը․
«Հայաստանյան պարզմիտ քաղաքական միտքը խուսափում է այն հարցից, թե ինչո՞ւ Թուրքիան շատ հարցերում իբրև լինելով Ռուսաստանի դաշնակիցը, այդպես էլ չճանաչեց և դատապարտեց Ղրիմի միացումը ՌԴ-ին: Առ այսօր Թուրքիան պահանջում է Ղրիմի վերադարձը Ուկրաինային:
Դա նրանից չէ, որ Էրդողանին կարևոր է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ամենևին:
Բանն այն է, որ 18-րդ դարի վերջին ավարտվել է Ղրիմի Օսմանյան դարաշրջանը՝ շուրջ 350 տարի անց:
Էրդողանը հասկանում է, որ պատմական-երկարաժամկետ կտրվածքում Ղրիմի նկատմամբ ազդեցության վերականգնումը ավելի հավանական է Ուկրաինայի տարածքի մաս հանդիսանալու դեպքում, քան Ռուսաստանի:
Լուրջ իմպերիաների ղեկավարները իրենց քաղաքականությունը մշակում են երկարաժամկետ կտրվածքով և հարմար պատմական պահի ստանում հնարավորություն հասնելու իրենց նպատակին: Այդպես եղավ Սիրիայում, ուր ավելի քան հարյուր տարի անց Թուրքիայի հանրապետությունը վերականգնեց իր ազդեցությունը կորսված Օսմանյան կայսրության կործանումից»:
Կարծիքներ