«Աթոռակռիվ»՝ Միշելի և Լեյենի միջև. եվրոպական կրքեր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին բացառել ԵՄ բարձրագույն պաշտոնների վերաբերյալ քննարկումներից։
Միշելը, մասնավորապես, մտադիր է հեռու պահել Եվրահանձնաժողովի նախագահին այն հանդիպման մասնակիցների շարքից, որի ժամանակ ԵՄ առաջնորդները կքննարկեն համայնքի ղեկավարության առանցքային պաշտոնները:
Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական տարբերակը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների, պաշտոնյաների և ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների շրջանում 7 աղբյուրներ։
«ԵՄ երկրներն ավելի ու ավելի են նյարդայնանում Շառլ Միշելի աճող դերից Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի ընտրության գործընթացում, կարծես նա առաջնորդվում է բացառապես անձնական դրդապատճառներով», - մեջբերում է Politico-ն եվրոպացի դիվանագետի խոսքերը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններում եվրոպական օրենսդիր մարմնում մեծամասնություն է ստացել ԵԺԿ կուսակցությունը, որը սատարում է դեր Լեյենին: Կին քաղաքական գործիչն արդեն համոզմունք է հայտնել, որ ինքը կվերընտրվի ԵՀ նախագահի պաշտոնում:
Կարծիքներ