Ուկրաինա փախուստի դիմած թմրավաճառին Կիեւն արտահանձնել է

Ուկրաինա փախուստի դիմած  թմրավաճառին Կիեւն արտահանձնել է

Ուկրաինան Իսրայելին է արտահանձնել ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքացի Ամոս Դով Սիլվերին, ով այդ երկրի կողմից հետախուզվում էր թմրավաճառության հետ կապված գործի շրջանակներում եւ փախուստի էր դիմել Իսրայելից, փորձելով արդարադատությունից թաքնվել Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է Аргументы и Факты պարբերականը, վկայակոչելով Ուկրաինայի Գլխավոր դատախազի խոսնակ Լարիսա Սարգանի հայտարարությունն այս առնչությամբ։

Նշվում է, որ ամերիկացին, ով նաեւ Իսրայելի քաղաքացիություն ունի, միջազգային հետախուզման տակ էր, սկսած այս տարվա մարտ ամսից եւ Կիեւում հայտնաբերվել էր օգոստոսի 15-ին, ձերբակալվել ուկրաինական մարզերից մեկում՝ օգոստոսի 17-ին։