Ռուսական ութ լրատվամիջոցի դեմ սանկցիաներ են սահմանվել

Շվեյցարիան, ԵՄ հետեւողությամբ, սանկցիաներ է սահմանել ռուսական ութ լրատվամիջոցի հանդեպ։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, սանկցիաների տակ են հայտնվել՝ «Լենտա․ռու»-ն, «Զվեզդա» հեռուստաընկերությունը, «Կրասնայա զվեզդա» թերթը, «Եվրասիա դեյլի» կայքը, «Նյուզ Ֆրոնտ» լրատվական գործակալությունը, «Սաութ Ֆրոնտ» կայքը, «ՌուԲալտիկ․ռու» կայքը եւ Ռազմավարական մշակույթի հիմնադրամը։ Վերջիններիս հանդեպ սահմանված սահմանափակումները ուժի մեջ կմտնեն ապրիլի քսաներեքից։
Կարծիքներ