Վարչապետի համար ճամփա կբացեն, ժողովրդի համար` ոչ

Վարչապետի համար ճամփա կբացեն, ժողովրդի համար` ոչ

Նոր Հրապարակից Պրոսպեկտով բարձրանում էի վերև ու տեսա, որ գաիշնիկներ են կանգնած, որոնք կարգավորում են խաչմերուկները, որ խցանում չառաջանա: Զարմացա, ուզում էի արդեն արձանագրել այդ դրական փաստը, որ ՃՈ-ն եթե ուզում է, լավ էլ աշխատում է, մեկ էլ տեսնեմ` վարչապետի կորտեժն է անցնում, դրա համար էին տենց իրար անցել, որ հանկարծ ժողովրդի վարչապետը խցանման մեջ չմնա: Իսկ ժողովուրդը` ջհանդամ, թող էլի շարունակի տառապել խցանումների մեջ, ինքը էդքան չկա, որ ՃՈ-ն կանգնի խաչմերուկներում ու ճամփա բացի:

Այ էս ա մեր թավշյա Հայաստանը, որտեղ արժեք է միայն ժողովրդի վարչապետը, իսկ իրեն իշխանության բերած ժողովրդի վրա թքած ունեն բոլորը: