Գիտնականները բացահայտել են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

Գիտնականները բացահայտել են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

Environmental Working Group շահույթ չհետապնդող կազմակերպության գիտնականները պարզել են, որ խմելու ջրում աղտոտիչ համարվող նյութերը կարող են դառնալ միայն ԱՄՆ-ում մեկ սերնդի կենսագործունեության ընթացքում մինչեւ 100 հազար քաղցկեղի դեպքի պատճառ։ Այս մասին գրում է Phys.org-ը։ Մասնագետները բացահայտել են, որ ԱՄՆ-ի 48363 ջրամատակարարման համակարգում մարդկանց ազդեցության վրա ազդեցություն կարող է գործել թվով 22 քաղցկեղածին նյութ։ Քաղցկեղածին մեծ ռիսկայնություն ունեն այնպիսի նյութերը, ինչպիսիք են արսենիումը /մկնդեղը/, ուրանը, ռադիումը։ Գիտնականները հատկապես վտանգավոր են համարել այն ջրամատակարարման համակարգերը, որոնք օգտագործում են ստորգետնյա ջրեր։ Ընդ որում, եթե նույնիսկ աղտոտվածությունը թույլատրելիի սահմաններում է, այնուհանդերձ, երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են էական հարված հասցնել մարդու առողջությանը։