Հայաստանի հետ կհաշտվենք, բայց Բաքվի հետ համակարգմամբ․ Էրդողան

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան «Ղարաբաղի ազատագրումից հետո կշարունակի Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը, սակայն Ադրբեջանի հետ համակարգմամբ»։
Նա նաև հավելել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհի հզորացման համար։
Կարծիքներ