«Ստեղծեք հավասար պայմաններ»․ երեխաները Երևանի քաղաքապետարանում են

«Ստեղծեք հավասար պայմաններ»․ երեխաները Երևանի քաղաքապետարանում են

Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ձևաչափով միջոցառում է մեկնարկել։ Երևանի ավագանու անդամների համար նախատեսված տեղերը զբաղեցրել են երեխաները՝ Երևանի տարբեր դպրոցներից։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ես Արման Հովակիմյանն եմ, սովորում եմ թիվ 95 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում։ Իմ թեման քաղաքային տրանսպորտն է Նուբարաշեն վարչական շրջանում։ Մեր համայնքը բավականին հեռու է արտադպրոցական կրթություն ապահավող կրթական ու սպորտային կառույցներից։ Մենք դժվարություններ ենք ունենում տրանսպորտի պատճառով։ Երևանում գործող տրանսպորտի հաճախակի փոփոխությունը նույնպես խանգարում է արդեն իսկ տարբեր հաստատություններ հաճախող աշակերտներին։ Զեկույցի նպատակն այն է, որ Երևանի քաղաքի բոլոր վարչական շրջաններում ապրող երեխաների համար ստեղծվի հավասար պայմաններ»,- իր ելույթում ասաց երեխաներից մեկը։