Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում

Ովքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում

Երկուշաբթի օրը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին ընդառաջ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրել, որպեսզի ընտրեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Նիստին մասնակցել է նորընտիր ֆրակցիան՝ մոտ 60 պատգամավոր։

Քիչ առաջ տեղեկացանք, որ  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Անդրանիկ Քոչարյանը։ 

Գևորգ Պապոյանն ընտրվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։