Կորոնավիրուսը մոտ է Հայաստանին. վիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվել 9 չինացի | «Հրապարակ» 30.01.2020

Կորոնավիրուսը մոտ է Հայաստանին. վիրուսի կասկածանքով Թբիլիսի է տեղափոխվել 9 չինացի | «Հրապարակ» 30.01.2020

Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությանաշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրից Թբիլիսի են տեղափոխում հավանաբար կորոնավիրուսով վարակված Չինաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա: 

«Չինաստանի քաղաքացիների խմբում 7-ը առողջ են, երեխաները ջերմություն ունեն, նրանք այս պահին հետազոտվում են, չնայած չի հաստատվել, որ կորոնավիրուս է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական հետազոտությունների բաժնի  տնօրեն Պաատա Իմնաձեն:
Հատկանշական է, որ Չինաստանի քաղաքացիներին կտեղավորեն մեկուսացված բաժնում:

Զբոսաշրջիկները հունվարի 21-ին տեղափոխվել են Բաքու, ինչից հետո հունվարի 25-ին հատել են Վրաստանի սահմանը:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.