«Բորուսիայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբ

 «Բորուսիայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբ

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական պարբերականները, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը շուտով կարող է գլխավորել ֆրանսիական ակումբ։ Ըստ տարբեր Հրապարակումների ՝ հայտնի մասնագետին ակումբ են ուզում հրավիրել «Լիոնի» ղեկավարները։ Բանն այն է, որ այս պահին ֆրանսիական ակումբում թիմի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիոնը» մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում կհայտնվի։

Այս պահին ակումբը երրորդ տեղում է, վաստակել է 59 միավոր, ընդամենը 3 միավորով է զիջում առաջատար «Լիլին»։ Հայտնի է, որ մասնագետը նաեւ «Մարսելից» էր առաջարկ ստացել, բայց մերժ էլ, պնդել՝ չի պատրաստվում որևէ ակումբ գլխավորել մրցաշրջանի կեսից։Ֆավրը, հիշեցնենք, «Բորուսիայից» հեռացավ անցյալ տարվա դեկտեմբերին։