Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունենք ամրագրված

Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունենք ամրագրված

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց․ «Մանդատների հրաժարման ինստիտուտն, ըստ էության, ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է, ԿԸՀ-ն հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով  իրականացնելու է մանդատների բաշխում: 
Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ մենք չունենք ամրագրված: Իհարկե, կարող է թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»։

«Ամեն ինչ ժամանակին կպարզաբանենք, երբ ընդունենք մանդատների բաշխման մասին որոշում, տվյալ պահին նաև անդրադարձ կկատարենք այդ հարցեին, բոլոր հարցերը մանրակրկիտ կներկայացվեն:

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,- ասաց Մուկուչյանը։