Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը կքննարկեն Սիրիական կարգավորման հարցը

Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը կքննարկեն Սիրիական կարգավորման հարցը

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի մեկին տեսակոնֆերանսային ֆորմատով կքննարկեն Սիրիական կարգավորման հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ТАСС-ի փոխանցման համաձայն Պեսկովը ասել է, որ տեսակոնֆերանսային գագաթնաժողովը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 14,00-ին։