Հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակում է իրականացվելմ կան զոհեր

Հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակում է իրականացվելմ կան զոհեր

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հյուրանոցներից մեկի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետեւանքով 21 մարդ է զոհվել, որից մեկը՝ ոստիկան։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Զոհերի շրջանում կան նաեւ արտասահմանցիներ։ Ահաբեկիչներին օգնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Ահաբեկչական բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը։