Քաղցրակերությունից հրաժարվելու լավ միջոց

Քաղցրակերությունից հրաժարվելու լավ միջոց

Դիետոլոգները մի քանի խորհուրդ են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է հրաժարվել քաղցրակերությունից։ Ինչպես հաղորդում է ռուսական «Լենտան», նախեւառաջ կենտրոնացում եւ մտավոր լարում պարունակող գործողությունների ընթացքում քաղցրեղեն ուտելուց հրաժարվելն է։

Խոսքը վերաբերում է նաեւ աշխատանքի ժամանակ կամ ֆիլմ դիտելիս քաղցրեղենից հրաժարվելուն։ Բանն այն է, որ երբ ուտելիս մարդու ուղեղը ուտելիքի վրա կենտրոնացած չէ, ավելի հնարավոր է, որ սկսի ուտել թույլատրելի չափից ավելի։ Բացի այդ, պետք է օրգանիզմին սովորեցնել թեյն ու սուրճը առանց շաքարի խմելուն։ Դա կարելի է անել աստիճանաբար կրճատելով շաքարի քանակությունը մեկ միավոր բաժակ թեյի կամ սուրճի մեջ։ Միաժամանակ, մարդու մոտ քաղցրի հանդեպ հակակրանք կարող է առաջանալ, եթե կրեմոտ տորթն ուտելիս ոչ թե թեյ կամ սուրճ խմեն, այլ պարզ ջուր։