Հայաստանում գրանցվեց թվով 9-րդ «Ռոտարի» ակումբը․ ի՞նչ կապ ունեն մասոնների հետ

Հայաստանում գրանցվեց թվով 9-րդ «Ռոտարի» ակումբը․ ի՞նչ կապ ունեն մասոնների հետ

Կարեն Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրում երեկ երեկոյան տեղի ունեցավ Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը։ «Հրապարակը» ներկա է եղել միջոցառմանը, եւ ֆիքսել, թե ովքեր են հանդիսանում «Ռոթարի» ակումբի անդամներ։ Նրանց թվում են «Շարմ հոլդինգ» ընկերության համահիմնադիր, դերասան, պրոդյուսեր, մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը եւ այլք։ Նախ, ակումբին անդամակցելու համար պետք է փող ունենալ, այլ կերպ ասած՝ շարքային քաղաքացին չի կարող անդամակցել այս ակումբին։

«Rotary International» տարածաշրջանի հիմնադրամի նախագահ Աշոտ Կարապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցվեց թվով 9-րդ ակումբը։ Ըստ նրա՝ «Ռոտարի» ակումբը բիզնեսմենների, քաղաքական գործիչների, կայացած մարդկանց կազմակերպություն է։ «Մարդիկ այս ակումբի միջոցով իրականացնում են իրենց սրտի ցանկությունները՝ օգնելով հասարակությանը։ Ակումբերից 9-ը գտնվում են Երեւանում, 1-ը Գյումրիում, 1-ը Վանաձորում»,-նշեց նա։

Աշոտ Կարապետյանը չցանկացավ նշել այն գործարարների, բիզնեսների, քաղաքական գործիչների անունները, ովքեր անդամակցում են «Ռոտարին»։ Նշենք, որ հանրության շրջանում այս ակումբը նույնացվում է մասոնական շարժման հետ, ի՞նչ կապ կա «Ռոտարի» անդամների եւ մասոնների միջեւ հարցին ի պատասխան Աշոտ Կարապետյանն ասաց․ «Մասոնների հետ կապ չի ունեցել, բայց մասոններ կան ակումբում։ Բայց այդ մարդկանց մասոն լինելը ակումբում չի հնչեցվում, ու ոչ էլ այդպիսի պայման կա։ Ամերիկայում Ռոտարի անդամ մասոններ շատ կան։ Մենք ունենք անդամներ, որոնք ավետարանական եկեղեցու ղեկավարներ են, նրանք շատ բարեգործական ծրագրեր են արել»,-ասաց նա՝ նշելով, որ իր համար էական չէ, թե ինչ ուսմունք ունի ակումբի անդամը։ Ասում է՝ հնարավոր է, որ հենց այստեղից են գալիս այն խոսակցությունները, որ ակումբը մասոնական ծագում ունի։
«Մեզ համար դա ընդհանրապես կարեւոր չէ»,-ասաց նա։

Ամբողջական հարցազրույցը՝ շուտով։